Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Sony-ն վերջապես ներկայացրել է Xperia Z4 սմարթֆոնը
21/04/2015 11:55

Sony-ն վերջապես ներկայացրել է Xperia Z4 սմարթֆոնը

Հակառակ մրցակիցների, Sony-ն իր առաջատար սմարթֆոնի հերթական տարբերակը հանրությանը ներկայացրեց բավական համեստ պայմաններում, սակայն սմարթֆոնն ինքնին համեստ համարել չի կարելի: Ներկայացվել է միայն սմարթֆոնի ճապոնական տարբերակը: Միջազգային տարբերակի թողարկումը սպասվում է հաջորդ ամիս:

Xperia Z4-ը բավական բարակ է՝ 6.9մմ, քաշը՝ 144 գրամ: Այն 8-գրամով ավելի թեթև է քան Xperia Z3-ը: Ինչպես և Xperia Z սմարթֆոնների նախկին թողարկումները, Z4-ը նույնպես ջրադիմացկուն է: Սմարթֆոնն ունի 5.2″ անկյունագծով էկրան՝ 1920x1080px կետային խտությամբ: Սմարթֆոնի չափսերն են՝  146х72х6.9մմ: Մարտկոցի հզորությունը՝ 2930 mAh: Այն կթողարկվի 4 գունային տարբերակով՝ սպիտակ, սև, պղնձագույն և երկնագույն:

Սմարթֆոնում տեղադրված է Qualcomm Snapdragon 810 պրոցեսորը՝ 8 միջուկ, 64 բիթ: Օպերատիվ հիշողությունը՝ 3GB, ներքին հիշողությունը՝ մինչև 128GB: Տեսախցիկը՝ 20.7 mpx, դիմայինը՝ 5.1 mpx: Օպերացիոն համակարգը՝ Android 5.0: Սմարթֆոնում առկա են Wi-Fi 802.11ac, Bluetooth 4.1, NFC: