Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Twitter-ը դադարեցրել է Meerkat-ի հետ համագործակցությունը:
17/03/2015 09:44

Twitter-ը դադարեցրել է Meerkat-ի հետ համագործակցությունը:

Twitter-ի որոշումը սահմանափակել Meerkat-ի մուտքը իրենց ծառայություն, ուժի մեջ է մտել այն բանից հետո, երբ ընկերությունը գնել է Meerkat-ի մրցակցին:

Meerkat-ը, որը նոր live video հոսքերով կիսվող հավելված է, շատ արագ գրավեց տեխնոլոգիաների աշխարհը: Պատճառն այն է, որ հավելվածը թույլ է տալիս հեշտությամբ կիսվել live video հոսքերով ձեր Twitter-ի հետևորդների հետ:  Այն անգամ կարող է ներբեռնել այդ տեսանյութերն այն հաշիվներ, որոնց դուք հետևում եք Twitter-ում, ինչպես նաև այն հաշիվներ, որոնք ձեզ են հետևում: Այդ կերպ, դուք կարող եք տեսնել թե ինչ են անում ձեր ընկերները Meerkat-ում: Այս ամենը իրականացնելու համար կարիք չկա գտնելու այդ հաշիվները կամ առանձին ձեռքով ավելացնելու:

Սակայն, համաձայն Մեթ Հոնանի (Mat Honan) գրառմանը BuzzFeed-ում, Twitter-ն արգելափակել է Meerkat-ի մուտքն իրենց «սոցիալական գրաֆիկ», այսպիսով դադարեցնելով Meerkat-ի գործառույթը: 

Twitter-ի ներկայացուցիչն այդ գրառմանը պատասխանում է, որ Meerkat-ի գործառույթը դադարեցնելը համապատասխանում է իրենց ներքին քաղաքականությանը: Սակայն, այսպիսի պատասխանը չի բացատրում իրենց արարքի իրական դրդապատճառը: Վերջերս Twitter-ը հայտարարեց, որ գնել է Periscope-ը, որը կատարում է նույն գործառույթն, ինչ Meerkat-ը:

Դեռևս անհայտ է Meerkat- ի վերաբերմունքը այս ամենի նկատմամբ: Այնուամենայնիվ դուք կարող եք դեռևս գրանցվել Meerkatում ձեր Twitterի տվյալներով և կիսվել ձեր տեսանյութերով: