Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Համացանցում են հայտնվել HTC One M9 սմարթֆոնի առաջին նկարները
23/02/2015 11:53

Համացանցում են հայտնվել HTC One M9 սմարթֆոնի առաջին նկարները

Սպասվում է, որ  HTC One M9 սմարթֆոնի ներկայացումը կկայանա Mobile World Conference-ի շրջանակներում, իսկ մինչ այդ համացանցում հայտնվում է զանազան տեղեկատվություն՝ սմարթֆոնի արտաքին տեսքի և տեխնիկական որակների վերաբերյալ:

Սմարթֆոնների և էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող գերմանական Cyberport հարթակը երեկ իր կայքում սխալմամբ ակտիվացրել է HTC One M9 սմարթֆոնը ներկայացնող էջը, որը որոշ ժամանակ անց կրկին անհասանելի է դարձել, սակայն այդքանն էլ բավական է եղել, որ նոր սմարթֆոնի իրական նկարները հայտնվեն համացանում:

Հիշեցնենք, որ նախնական տեղեկատվության համաձայն HTC-ի նոր առաջատար սմարթֆոնը 5″ էկրան, Full HD 1080p, 20,7 mpx հիմնական և 4 mpx դիմային տեսախցիկներ: Սմարթֆոնի պրոցեսորը քառամիջուկ  Snapdragon 810 է, օպերատիվ հիշողությունը՝ 3 GB: Սարքավորման քաշը 157.5 գրամ է, օպերացիոն համակարգը՝ Android 5.0.2 Lollipop: