Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Բյուջետային սմարթֆոնների համար կթողարկվի Windows 10-ի պարզեցված տարբերակը
10/02/2015 12:17

Բյուջետային սմարթֆոնների համար կթողարկվի Windows 10-ի պարզեցված տարբերակը

Microsoft ընկերությունը հաստատել է այն փաստը, որ 512 Մբ օպերատիվ հիշողությամբ Windows Phone սմարթֆոնների համար թողարկվելու է Windows 10-ի պարզեցված տարբերակը, սակայն օպերացիոն համակարգի ոչ բոլոր հնարավորություններն են այստեղ ներառված լինելու: 

Նշվում է, որ համակարգի գործարկումից հետո այն հասանելի է լինելու միայն մի քանի մոդելի սմարթֆոնների համար: Սկզբնական շրջանում նախատեսվում է կարգավորել համակարգի կառավարման գործընթացն ու կատարելագործել այն: 

Սպասվում է, որ Windows Insider համակարգը կթողարկվի այս տարվա փետրվարին: Թերևս այդպես են նշել ընկերության ղեկավարները հունվարի 21-ին տեղի ունեցած համաժողովի ժամանակ: