Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Microsoft-ը Snapdragon 810 չիպով սմարթֆոն է թողարկելու
04/02/2015 11:28

Microsoft-ը Snapdragon 810 չիպով սմարթֆոն է թողարկելու

Առաջիկայում սպասվող Mobile World Congress ցուցահանդեսին մի շարք ընկերություններ ներկայացնելու են Snapdragon 810 չիպով աշխատող իրենց լավագույն սմարթֆոնները: Այս պրոցեսորով են աշխատելու 2015 թվականի բոլոր թոփային ֆաբլեթները: Qualcomm-ի ներկայացուցիչների տվյալներով`ավելի ուշ Snapdragon 810 պրոցեսորով սմարթֆոն է թողարկելու նաև Microsoft ընկերությունը: 

Հիշեցնենք, որ Snapdragon 810-ը Adreno 430 գրաֆիկական չիպով 64-բիթանոց ութ միջուկանի պրոցեսոր է՝ LTE Cat.9 կապի աջակցմամբ: Ներկայում այս պրոցեսորով աշխատում է միայն մեկ սարք՝ վերջերս թողարկված LG G Flex 2 սմարթֆոնը, սակայն մոտ ապագայում դրան կմիանան Sony ընկերության երեք նոր սմարթֆոնները, ինչպես նաև HTC-ն ու Lenovo-ն: 

Չնայած ցանցում տարածված լուրերին՝ Microsoft-ն, ամենայն հավանականությամբ, MWC 2015 ցուցահանդեսին կներկայացնի միայն միջին դասի նորույթները, իսկ թոփային սմարթֆոնի շնորհանդեսը կկայանա մեկ այլ միջոցառման շրջանակներում: