Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Facebook-ը գործարկում է Place Tips ֆունկցիան
02/02/2015 12:28

Facebook-ը գործարկում է Place Tips ֆունկցիան

Facebook սոցիալական ցանցը գործարկում է Place Tips ֆունկցիան, որը նախատեսված է քարտեզագրական ծառայություններ մատուցելու համար: Նոր գործառույթի օգնությամբ օգտատերերը կարող են անմիջապես լրահոսում տեղեկատվություն ստանալ մոտակայքում գտնվող այն հաստատությունների մասին, որոնք կարող են հետաքրքրել նրանց: 

Մոտենալով այս կամ այն տեղանքին՝ օգտատիրոջ սմարթֆոնի էկրանի վրա push-ծանուցում է հայտնվում: Բացելով այն՝ վերջինս ծանուցման մեջ ներառված հղումով կարող է անցնել մոտակայքում հայտնաբերված հաստատության ֆեյսբուքյան էջ, դիտել նկարները, ճշտել աշխատանքային ժամերը, ինչպես նաև ծանոթանալ մի շարք այլ օգտակար մանրամասների:

Place Tips-ն ավտոմատ կերպով գործարկվելու է Facebook-ի բջջային հավելվածում, սակայն ցանկացած պահի օգտատերը կարող է ապաակտիվացնել ծառայությունը: 

Նոր ֆունկցիան տվյալ պահին փորձարկում են Նյու Յորքում բնակվող iOS օգտատերերը: