Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Facebook-ը փորձարկում է Android հավելվածի պարզեցված տարբերակը
26/01/2015 19:55

Facebook-ը փորձարկում է Android հավելվածի պարզեցված տարբերակը

Facebook սոցիալական ցանցը սկսել է Facebook Lite հավելվածի փորձարկումը, որը նախատեսված է ոչ թանկարժեք Android սմարթֆոնների համար: Այս մասին տեղեկացնում է TechCrunch-ը:

Հավեծվածն արդեն հասանելի է Բանգլադեշում, Վիետնամում, Զիմբաբվեում, Նեպալում, Նիգերիայում, Սուդանում, Շրի Լանկայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Փորձարկման փուլի բարեհաջող ավարտի դեպքում այն հասանելի կլինի նաև մի շարք այլ երկրներում: Facebook Lite-ը նախատեսված է Android սմարթֆոնների՝ համեմատաբար ավելի հին կամ ոչ այնքան թանկարժեք մոդելների համար և գործարկվում է անգամ թույլ ինտերնետ կապի դեպքում: 

Ինչպես նշում է TechCrunch-ը, նմանատիպ հավելվածի թողարկումը ևս մի քայլ է Facebook-ի դիրքերի ամրապնդմանն ընդառաջ զարգացող երկրների շուկայում, որտեղ սմարթֆոններն ու բջջային հարթակները կապի հիմնական միջոց են հանդիսանում: 

Ներկա պահին Facebook Lite հավելվածի ներբեռնումների թիվը գերազանցում է 10 000-ը: