Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Apple App Store. Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները – 13/01/2015
13/01/2015 11:24

Apple App Store. Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները – 13/01/2015

Ներկայասցնում ենք iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերով` հայաստանցիների կողմից Apple App Store-ից ներբեռնվող առաջատար 5 անվճար հավելվածները 2015թ.-ի հունվարի 13-ի դրությամբ:

iPhone – ամենաշատ ներբեռնվող անվճար հավելվածների հնգյակն այս անգամ բացում է Real City Russian Car Driver հավելվածը: Երկրորդ հորիզոնականում է Viber հաղորդակցման հարթակը, երրորդում՝ SamRemote remote for Samsung TV  հավելվածը: Չորրորդ և հինգերորդ հորիզոնականները բաժին են ընկել համապատասխանաբար Facebook Messenger հաղորդակցման հարթակին ու App Armenia հայկական հավելվածին:  

iPad – այստեղ նույնպես առաջատարը Real City Russian Car Driver հավելվածն է: Երկրորդ հորիզոնականում Impossible Draw խաղն է: Երրորդ հորիզոնականը բաժին է ընկել My Talking Angela հավելվածին: Չորրորդ հորիզոնականում Mommy's Newborn Baby 2 հավելվածն է, իսկ հնգյակն այս անգամ  եզրափակում է Subway Surfers Hair Salon հավելվածը:

Առաջատար 5 հայկական հավելվածները հետևյալն են.

iPhone – 1. App Armenia` մոբայլ ռեսուրսների հայկական հարթակ: 2. Rate.am` ֆինանսական ծառայությունների հավելված: 3. Online Armenian TV` հայկական հեռուստաալիքների հավելված: 4. Armenia Yellow Pages` հայկական ավելի քան 10 000 ընկերությունների ու կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվություն: 5. Hayeren` iOS սարքերի համար նախատեսված հայերերն ստեղնաշար: 

iPad – 1. Hayeren` iOS սարքերի համար նախատեսված հայերերն ստեղնաշար: 2. Kendani Aybuben` հայոց այբուբենի տառերը կենդանիների տեսքով: 3. Online Armenian TV` հայկական հեռուստաալիքների հավելված: 4. Armenian Keyboard for iPhone and iPad` հայերեն ստեղնաշար: 5. HayTar` հայերեն ստեղնաշար:

Լրահոս