Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
BlackBerry Rio. Հայտնի են սմարթֆոնի տեխնիկական հատկությունները
24/12/2014 22:08

BlackBerry Rio. Հայտնի են սմարթֆոնի տեխնիկական հատկությունները

BlackBerry սմարթֆոնների շարքը բավականին պարզ է և ի տարբերություն մրցակիցնեի՝ չի առանձնանում լայն ընտրանիով, սակայն այս սարքերը բավականին կայուն պահանջարկ են վայելում շուկայում: 

Այս տարվա ընթացկում թողարկվել է ընդամենը 3 մոդելի BlackBerry սմարթֆոն՝ հասանելի Z3, ինքնատիպ Passport և ավանդական Classic: Հաջորդը՝ BlackBerry Rio-ն է, որը հավանաբար կթողարկվի 2015 թվականին: Ինչպես և Z3-ում, նոր մոդելում նույնպես բացակայելու է ֆիզիկական QWERTY-ստեղնաշարը: 

Ինչ վերաբերում է սմարթֆոնի ֆիզիկական հատկություններին, ապա այն ունենալու է 1280×720 պիքսել թույլատրությամբ 5 դյույմանոց սենսորային էկրան, 1,5 ԳՀց հաճախականությամբ MSM8960 երկմիջուկ պրոցեսոր, 2 Գբ օպերատիվ և 16 Գբ ներկառուցված հիշողություն, ինչպես նաև հագեցած է լինելու 4G կապի հնարավորությամբ: