Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Angry Birds Stella-ն արդեն հասանելի է նաև Windows Phone սարքերում
18/12/2014 12:11

Angry Birds Stella-ն արդեն հասանելի է նաև Windows Phone սարքերում

Թողարկվել է բոլոր կողմից սիրված Angry Birds Stella խաղի Windows Phone տարբերակը: Այն անվճար է և հասանելի ներբեռնման համար:  

Ինչպես և խաղի մյուս մասերում, այստեղ նույնպես գեյմերները պետք է կառավարեն «Կատաղի Թռչունների» ջոկատը: Տարբերությունը կայանում է նրանում, որ խաղի նոր տարբերակում գլխավոր հերոսների դերերում հանդես են գալիս Ստելլան և իր ընկերուհիները: 

Խաղը համալրվել է միանգամայն նոր հնարավորություններով: Թռչուններից յուրաքանչյուրն այստեղ տարբերվում է իր յուրօրինակ կարողություններով: Նշենք նաև, որ Angry Birds Stella-ն բաղկացած է 120 մակարդակներից, իսկ հաղթահարել դրանք կօգնեն Ստելլան և իր ընկերուհիները: