Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Instagram-ն իր ակտիվ օգտատերերի քանակով գերազանցել է Twitter-ին
11/12/2014 13:08

Instagram-ն իր ակտիվ օգտատերերի քանակով գերազանցել է Twitter-ին

Ներկա պահին Instagram-ն իր օգտատերերի քանակով գերազանցում է Twitter-ին: Այս մասին իր պաշտոնական բլոգում հայտնել է ֆոտոծառայության գլխավոր տնօրեն Քեվին Սիսթրոմը: Նրա խոսքերով՝ ամսական Instagram-ից օգտվողների թիվը գերազանցել է 300 միլիոնը (Twitter-ում գրանցված օգտատերերի թիվը կազմում է 284 միլիոն): 

Սիսթրոմը տեղեկացրել է, որ մոտ ապագայում Instagram-ում մի քանի նորարարություն է գործարկվելու: Մասնավորապես, խոսքը կեղծ օգտահաշիվների դեմ պայքարի մասին է: Հատուկ ստուգման են ենթարկվելու հայտնի մարդկանց էջերը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի տարբերել դրանք բազմաթիվ նմանակներից: 

Բացի այդ, գործարկվելու է համակարգ, որի միջոցով հնարավոր է լինելու բացահայտտել սպամ պարունակող էջերը, որոնք ոչ թե ժամանակավորապես արգելափակվելու են, այլ անմիջապես ջնջվելու են կայքից: Սիսթրոմը նաև զգուշացրել է, որ նոր համակարգի ներմուծումը կարող է որոշ օգտատերերի հետևորդների քանակի կրճատման հանգեցնել: