Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Twitter-ը օգտատերերի հավելվածների վերաբերյալ տեղեկատվություն է հավաքելու
27/11/2014 15:39

Twitter-ը օգտատերերի հավելվածների վերաբերյալ տեղեկատվություն է հավաքելու

Twitter-ը ծրագրում է հավաքել և վերլուծել օգտատերերի սմարթֆոններում առկա հավելվածների վերաբերյալ տվյալները: Այս մասին ասվում է ընկերության տեխնիկական աջակցության ոչ պաշտոնական էջում:

Twitter-ի համոզմամբ՝ տվյալների վերլուծությունը կնպաստի տեղեկատվության և գովազդի ավելի արդյունավետ բաշխմանը: Այս եղանակով ընկերությանը կհաջողվի ձևավորել օգտատերերին իսկապես հետաքրքրող կոնտենտ: 

Հարկ է նշել, որ նոր ֆունկցիան կարելի է ապաակտիվացնել սմարթֆոնի կարգավորումներում: Բացի այդ, նորարարությունը վերաբերում է միայն այն անձանց, ովքեր ավելի վաղ ակտիվացրել էին թիրախային գովազդի գործառույթը, իսկ նման հնարավորություն ունեն միայն iOS և Android օգտատերերը: 

Սոցիալական ցանցը նշել է, որ մարքեթինգի բաժնին հետաքրքրում են միայն այն հավելվածները, որոնք օգտատերը ներբեռնում է: Այլ տվյալներ ընկերության կողմից չեն օգտագործվելու: