Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Դեկտեմբերի 3-ին կներկայացվի YotaPhone 2 սմարթֆոնը
20/11/2014 12:05

Դեկտեմբերի 3-ին կներկայացվի YotaPhone 2 սմարթֆոնը

Այս տարվա սկզբին կայացած Mobile World Congress ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել էր YotaPhone սմարթֆոնի նախատիպը, որի գլխավոր առանձնահատկությունը երկու դիսփլեյների առկայությունն էր, որոնցից մեկը պատրաստված էր E-Ink տեխնոլոգիայով: 

Այսօր հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 3-ին Լոնդոնում կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում Yota Devices ընկերությունը պաշտոնապես ներկայացնելու է YotaPhone 2 սմարթֆոնը: Ցանցում հրապարակված լուսանկարների համաձայն՝ սարքի արտաքին տեսքը որևէ փոփոխության չի ենթարկվել: Իսկ ինչ վերաբերում է տեխնիկական հատկություններին, ապա Yotaphone 2-ն ունենալու է 1920х1080 պիքսել թույլատրությամբ 5 դյույմանոց AMOLED դիսփլեյ դիմային հատվածում և 960х540 պիքսել թույլատրությամբ 4,7 դյույմանոց E-Ink դիսփլեյ կորպուսի հետևի հատվածում, 2,3 ԳՀց հաճախականությամբ Snapdragon 800 քառամիջուկ պրոցեսոր, 8 Մպ հիմնական և 2 Մպ դիմային տեսախցիկներ, հագեցած է լինելու 2 Գբ օպերատիվ և 32 Գբ ներկառուցված հիշողությամբ, իսկ աշխատանքի հիմքում ընկած է լինելու Android 4.4 օպերացիոն համակարգը: