Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Պաշտոնապես ներկայացվել է Microsoft Lumia 535 սմարթֆոնը
11/11/2014 23:01

Պաշտոնապես ներկայացվել է Microsoft Lumia 535 սմարթֆոնը

Ինչպես և տեղեկացրել էինք, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Microsoft ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց իր սեփական բրենդի ներքո թողարկված Lumia 535 սմարթֆոնը: Սարքն առավելապես նախատեսված է սելֆիի սիրահարների համար, իսկ նախորդ մոդելներից տարբերվում է նրանով, որ իր անվան մեջ Nokia բրենդն այլևս չի հիշատակվել: 

Այժմ կարող ենք անդրադառնալ սմարթֆոնի տեխնիկական հատկություններին: Սարքն ունի QHD (960×540 պիքսել) թույլատրությամբ 5 դյույմանոց էկրան, 1 Գբ օպերատիվ և 8 Գբ ներկառուցված հիշողություն, 5 Մպ դիմային, ինչպես նաև 864х480 պիքսել թույլատրությամբ տեսանյութեր նկարելու հնարավորությամբ հագեցած 5 Մպ հիմնական տեսախցիկներ: Որպես օպերացիոն համակարգ օգտագործվել է Windows Phone 8.1 տարբերակը, իսկ աշխատանքի հիմքում ընկած է 1,2 ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon 200 քառամիջուկ պրոցեսորը: Սմարթֆոնի քաշը 146 գրամ է, չափսերը`140,2х72,4х8,8 մմ: 

Microsoft Lumia 535-ը հասանելի է կապույտ, նարնջագույն, կանաչ, սպիտակ և սև գունային տարբերակներով, իսկ մոտավոր գինը կազմում է 140 ԱՄՆ դոլար: