Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Microsoft Office-ն արդեն հասանելի է նաև iPhone-ներում և Android պլանշետներում
08/11/2014 00:24

Microsoft Office-ն արդեն հասանելի է նաև iPhone-ներում և Android պլանշետներում

Պաշտոնական տեղեկատվական բլոգում Microsoft ընկերությունը հայտնում է Office բջջային հավելվածների զարգացման մեջ մեկ աստիճան ևս բարձրանալու մասին: Ipad-ի համար բավականին հաջող ծառայություն մեկնարկելուց հետո մասնագետները վերջապես պատրաստ են ներկայացնել iPhone-ի համար Word, Excel և PowerPoint ծրագրերի ավելի օպտիմիզացված տարբերակները:

Բացի այդ, այս պահից արդեն հասանելի է Android պլանշետների վրա Office-ի նախնական փորձարկային տարբերակը: Սակայն Google Play-ից ներբեռնելու հնարավորություն կլինի միայն 2015թ. սկզբից: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են օր առաջ ծանոթանալ նոր ծառայություններին, պետք է լրացնեն հատուկ դիմում Microsoft-ի կայքում: Ծանոթանալու համար անհրաժեշտ է սարք, որ կունենա 7՛՛-ից 10.1՛՛ չափի էկրան (Android 5.5 Lollipop-ի հետ ծրագրերը դեռևս համատեղելի չեն):

Հարկ է նշել, որ բոլոր նոր ծառայությունները ստացել են Dropbox-ի հետ ինտեգրում: