Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ցանցում հրապարակվել են Microsoft Lumia առաջին սմարթֆոնի լուսանկարները
05/11/2014 14:56

Ցանցում հրապարակվել են Microsoft Lumia առաջին սմարթֆոնի լուսանկարները

Օրեր առաջ Microsoft կորպորացիան հայտարարել էր Nokia բրենդից հրաժարվելու մասին: Բացի այդ, նշվել էր, որ մոտ ապագայում ընկերությունը թողարկելու է սեփական բրենդի ներքո առաջին սմարթֆոնը: Եվ կարծես թե արդեն հասանելի են սարքի առաջին լուսանկարները: Դրանք հրապարակվել են չինական Weibo սոցիալական ցանցում:

Սարքը, որը կրում է RM-1090 կոդային համարը, դասվում է բյուջետային սմարթֆոնների շարքին: Որոշ աղբյուրների հավաստմամբ՝ Microsoft ընկերության սմարթֆոնը լինելու է Lumia 530 մոդելի ավելի մեծ, երկքարտանի տարբերակը և ունենալու է 960х540 պիքսել թույլարությամբ 5 դյույմանոց դիսփլեյ: Դատելով լուսանկարներից՝ կարելի է ենթադրել, որ սարքը հագեցած է LED-լուսարձակմամբ և դիմային տեսախցիկներով:

RM-1090 տեխնիկական հատկությունների վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հրապարակվել, սակայն սպասվում է, որ սմարթֆոնի շնորհանդեսը տեղի կունենա առաջիկա ամիսների ընթացքում: