Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
«Ok Google» որոնման համակարգն արդեն հասանելի է նաև հավելվածների ներսում
31/10/2014 11:50

«Ok Google» որոնման համակարգն արդեն հասանելի է նաև հավելվածների ներսում

Google-ի վերջին քայլերը վկայում են այն մասին, որ ընկերությունն անկեղծորեն հավատում է ձայնային որոնման համակարգերի լուսավոր ապագային և զուր չէ, որ այն հիմնական, իսկ երբեմն միակ փոխազդեցության միջոցն է վերջին՝ Android Wear, Android TV և Android Auto պրոդուկտների հետ: 

Այսօր Google-ը ևս մի նորույթ է առաջարկում իր օգտատերերին: Խոսքը «Ok Google» համակարգի մասին է, որն արդեն գործում է նաև Android-հավելվածների ներսում: Առայժմ կան որոշ սահմանափակումներ, օրինակ՝ համակարգի այս ընդլայնումից կարող են օգտվել միայն անգլերեն ինտերֆեյսով, ինչպես նաև Android օպերացիոն համակարգի Jelly Bean և ավելի բարձր տարբերակներով աշխատող սարքերի օգտագործողները: Սակայն սպասվում է, որ մոտ ապագայում «OK Google»-ն աշխատելու է առանց սահմանափակումների: