Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Samsung-ը թողարկել է Galaxy Core Max սմարթֆոնը
24/10/2014 13:27

Samsung-ը թողարկել է Galaxy Core Max սմարթֆոնը

Samsung ընկերությունն իր պաշտոնական կայքի չինական տարբերակում տեղեկատվություն է հրապարակել նոր` SM-G5108Q մոդելային համարով Galaxy Core Max սմարթֆոնի մասին: 

Սարքի 960 x 540 պիքսել (qHD) թույլատրությամբ դիսփլեյի անկյունագիծը կազմում է 4.8 դյույմ, աշխատանքի հիմքում ընկած է 1.2 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսոր, ունի 1 Գբ օպերատիվ և 8 Գբ ներկառուցված հիշողություն, 5 Մպ դիմային և 8̒ Մպ հիմնական տեսախցիկներ:  

Samsung Galaxy Core Max-ը կշռում է 132 գրամ, իսկ չափսերը կազմում են 136.3 x 69.6 x 8 մմ: Սմարթֆոնի վաճառքի մեկնարկի և գնի վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում: