Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
iPhone-ի թանկարժեք տարբերակը նվիրված է Bugatti ավտոմեքենաներին
21/10/2014 11:40

iPhone-ի թանկարժեք տարբերակը նվիրված է Bugatti ավտոմեքենաներին

Այն պահից ի վեր, երբ iPhone 6-ը պաշտոնապես ներկայացվեց հանրությանը, Caviar ընկերության ոսկերիչները սկսեցին սարքի թանկարժեք տարբերակի մշակման ուղղությամբ աշխատանքներ տանել: Արդյունքում, iPhone 6-ի հիման վրա ստեղծվեց Caviar ոսկյա սմարթֆոնը: 

Նոր սմարթֆոնների շարքում ներկայացվել է դիզայներական iPhone 6-ը, որը նվիրված է Bugatti ավտոմեքենաներին: Ինչպես նշել են Caviar բրենդի ներկայացուցիչները, նոր մոդելների նախագծման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել որոշակի փոփոխությունների ենթարկել iPhone 6-ի կառուցվածքը: 

iPhone 6-ի հիման վրա ստեղծված Caviar-ի նորույթներից է լինելու Motore d’Oro հավաքածուն, որի առաջին երկու մոդելները լցված են լինելու Bugatti ավտոմեքենաների շնչով: Սմարթֆոններից առաջինը նվիրված է լինելու թանկարժեք ռետրո ավտոմեքենաներին, մասնավորապես՝ 1935 թվականի Aerolithe մոդելին, իսկ երկրորդը՝ Bugatti ավտոմեքենաների նորագույն մոդելիներին: