Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Microsoft-ը ստեղծել է Analog Keyboard ստեղնաշարը Android Wear սարքերի համար
14/10/2014 12:31

Microsoft-ը ստեղծել է Analog Keyboard ստեղնաշարը Android Wear սարքերի համար

Կրելի սարքերում օգտագործվող Android Wear օպերացիոն համակարգը կարճ ժամանակում կարողացավ բավականին մեծ ճանաչում ձեռք բերել ինչպես օգտատերերի, այնպես էլ մրցակիցների շարքում: 

Չնայած այն հանգամանքին, որ Microsoft-ը մշակում է սեփական Windows 10 օպերացիոն համակարգը՝ «խելացի» ժամացույցների և նմանատիպ  այլ սարքերի կողմից այն չի աջակցվելու, այդ իսկ պատճառով ընկերությունը որոշում ընդունեց ուսումնասիրել մրցակցի կողմից մշակված պրոդուկտն ու դրա վրա փորձարկել որոշ նոր տեխնոլոգիաներ: Արդյունքում ստացվեց Microsoft Analog Keyboard հավելվածը, որը թույլ է տալիս սարքերի փոքրիկ էկրաններին ձեռագիր տեքստ ներմուծել:

Ներկա պահին հավելվածն աջակցվում է միայն 320 x 320 պիքսել թույլատրությամբ էկրանով գադջեթների և Motorola Moto 360-ի կողմից: Analog Keyboard հավելվածը կաող եք ներբեռնել այստեղ: