Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
iPhone 5S-ում գործարկվել է Android L օպերացիոն համակարգը
02/10/2014 15:25

iPhone 5S-ում գործարկվել է Android L օպերացիոն համակարգը

Միչիգան նահանգի ամերիկյան համալսարանի Մայք Հուանգ անունով մի ուսանողի առաջին անգամ հաջողվել է iPhone 5S-ում գործարկել Android L օպերացիոն համակարգը, որը լիարժեք աշխատել բնականաբար չի կարող, սակայն ընձեռվում է համակարգի հիմնական առանձնահատկություններին ծանոթանալու հնարավորություն: Հուանգին դեռևս չի հաջողվել աշխատեցնել սմարթֆոնի բարձրախոսն ու տեսախցիկը, սակայն հավատացած ենք, որ դա միայն ժամանակի խնդիր է:

Հետագայում հեղինակները մտադիր են Android L-ը գործարկել նաև այլ հարթակներում, այդ թվում՝ Windows Phone-ում: Այն հանդես է գալու որպես լրացուցիչ օպերացիոն համակարգ, որն անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի գործարկել iPhone կամ Lumia սմարթֆոններում: 

Գաղափարն իսկապես հետաքրքիր է: Լիարժեք և առանց խափանումների աշխատանքի դեպքում «ծրագրերի փոփոխությունը» կարող է բավականին օգտակար լինել օգտատերի համար: