Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ինտերակտիվ. 21:00-ին դիտեք iPhone 6-ի շնորհանդեսը ԱրմՆյուզի ուղիղ եթերում
09/09/2014 19:24

Ինտերակտիվ. 21:00-ին դիտեք iPhone 6-ի շնորհանդեսը ԱրմՆյուզի ուղիղ եթերում

Աշխարհը սպասում է տարվա ամենամեծ տեխնոլոգիական շոուին: Կուպերտինոյից խնձորային հսկան կներկայացնի այն ինովացիաները, որոնց մասին խոսում էին ամբողջ տարի: Կարդարացնի՞ Apple-ը երկրպագուների սպասումները, թե՞ ոչ, Արմնյուզը ուղիղ եթերում երեկոյան ժամը 21:00-ին կցուցադրի խնձորային շնորհանդեսը:
 
Միջոցառումը հոբելյանական Flint Center-ում է, որտեղ Սթիվ Ջոբսը ուղիղ 30 տարի առաջ ներկայացրեց առաջին Մաքինթոշը: Առաջինն էլ, ինչին սպասում է աշխարհը, նոր 6-րդ սերնդի Այֆոնն է: Հավանաբար այն կներկայացվի երկու տարբերակով: Սմարթֆոնը կարող է կոչվել iPhone L կամ iPhone Air: 4,7 և 5,5 դյույմ, Retina էկրան, սադափե ապակի, բարելավված տեսախցիկ, A8 պրոցեսոր, NFC` ինֆորմացիայի արագ փոխանակման համար և ios 8 ՕՀ: Սրանք կարող է լինել սմարթֆոնի տեխնիական բնութագրիչները:
 
Միջոցառմանը հրավիրված են նաև նորաձևության մասնագետներ: Սա հուշում է որ կարող է ներկայացվել նաև iwatch -ը, այն կդառնա նորաձև աքսեսուար, թե ֆունկցիոնալ գաջեթ, հարցի պատասխանին են սպասում նաև Apple-ի մրցակիցները:
 
Համացանցում միստիկ գուշակությունների տարափ է: Միջոցառման ամսաթիվը 9.9 թիվը 180 աստիճան շրջելով` ստանում ենք 6.6: Սա հուշում է երկու նոր այֆոնների մասին: Ընկերության լրատվամիջոցներին ուղարկված հրավիրատոմսի խնձորի թերթիկի դիրքն ու երանգն էլ նմանվում է ժամացույցի սլաքի: Սա հուշում է, որ iwatch -ը կարող է ներկայացվել, բայց կանխատեսում են, որ վաճառքում կհայտնվի 2015-ից ոչ շուտ:
 
Փորձագետները կարծում են, որ խնձորային շարքը կհամալրի նաև iPad Air 2-ը: Այն կարող է ունենալ ոսկեգույն կաղապար և մատնահետքի սենսոր:
 
199 դոլար պայամագրով և 649 դոլար` առանց պայմանագրի, այսպիսին կլինեն նոր Այֆոնի գները ԱՄՆ-ում: Սմարթֆոնի վաճառքը մեկնարկում է շնորհանդեսից մեկ շաբաթ հետո: Այն կթանկանա մոտ 100 դոլարով:
 
Շնորհանդեսից հետո ios 8-ը հասնելի կդառնա թարմացման համար iPhone 4s-ից սկսած բոլոր օգտատերերին: Իսկ Apple-ը գաղտնիությունը չի խախտում և լռում է, նախնական ոչ մի լուր, ամեն ինչ Apple-ի շնորհանդեսին` Արմնյուզի ուղիղ եթերում: