Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google Play. Հայաստանից ամենաշատ ներբեռնվող անվճար հավելվածները – 15/07/14
17/07/2014 15:56

Google Play. Հայաստանից ամենաշատ ներբեռնվող անվճար հավելվածները – 15/07/14

Ներկայասցնում ենք Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումներով հայաստանցիների կողմից Google Play-ից ներբեռնվող առաջատար 5 անվճար հավելվածները 2014թ.-ի հուլիսի 15-ի դրությամբ:

Առաջին հորիզոնականն այս անգամ զբաղեցնում է Viber հաղորդակցման հարթակը: Երկրորդ հորիզանականում է հայտնվել Skype հաղորդակցման հավելվածը: Երրորդ տեղում է Odnoklassniki սոցալական ցանցի հավելվածը: Չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Facebook-ը, իսկ առաջատարների հնգյակը եզրափակում է բոլորի կողմից սիրված My Talking Tom հավելվածը:

Ստորև ներկայացնում ենք նաև հայկական ամենաշատ ներբեռնված հավելվածները.

1. Autoschool-Armenia` ավտոդպրոցի հայկական հավելված: 2. PicsArt` ֆոտոխմբագրիչ հավելված: 3. Armenian Keyboard for iKey` հայկական ստեղնաշար: 4. Paruyr Sevak` Սևակի լավագույն բանաստեղծությունների հավաքածուն: 5. My Beeline Armenia` Բիլայնի պաշտոնական բջջային հավելված: