Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Այսուհետ խոշոր հաճախորդները ստիպված կլինեն վճարել Foursquare-ում աշխարհագրական տվյալներից օգտվելու համար
01/07/2014 09:38

Այսուհետ խոշոր հաճախորդները ստիպված կլինեն վճարել Foursquare-ում աշխարհագրական տվյալներից օգտվելու համար

Foursquare-ն այսուհետ ստիպելու է խոշոր հաճախորդներին վճարել որոշ հաստատությունների աշխարհագրական տվյալներից օգտվելու համար: Յուրաքանչյուր հաճախորդի համար տվյալների տրամադրման վերաբերյալ գործարքում առանձին պայմաններ են սահմանվելու: Այս մասին անցյալ շաբաթ առաջին անգամ հայտնել է The Wall Street Journal-ը: 

Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆֆ Գլյուկը նշում է, որ հետագայում վճարովի ծառայություններ մատուցելու նպատակով սթարթափն այժմ բանակցություններ է վարում մի շարք խոշոր ընկերությունների հետ: Գլյուկի խոսքերով՝ ներկայումս Foursquare-ի տվյալների բազայից օգտվում է ավելի քան 63 000 ընկերություն, ընդ որում՝ վճարովի հարթակ են անցնելու ընկերոթյունների ոչ պակաս քան 1%-ը: Այդ շարքին են դասվելու հիմնականում խոշոր և մեծ հեղինակություն վայելող հաստատությունները: 

Վերը նշված քաղաքականության հիմքը դարձել է Microsoft ընկերության հետ կնքած գործարքը, որի մասին Foursquare-ը հայտնել էր այս տարվա փետրվարին: Պայմանագրի շրջանակներում Fourquare-ն ավելի քան 15 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում է ստանալու իր տվյալների հիման վրա Windows 8 և Windows Phone հիմքերով Bing քարտեզի ծառայությունները բարելվաելու նպատակով: