Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Վերջապես հրապարակվել են iPhone 6-ի առաջին լուսանկարները
14/06/2014 19:27

Վերջապես հրապարակվել են iPhone 6-ի առաջին լուսանկարները

Ավստրալացի հայտնի բլոգեր Սոնի Դիքսոնն իր բլոգում հրապարակել է iPhone 6-ի լուսանկարները, որոնց մեջ պատկվերված են և 4.7″, և 5.5″ էկրան ունեցող մոդելները: Հրապարակվել են մոդելների նկարները դիմացից, ետին և կողային մասերից: Դիքսոնը նաև հրապարակել է Չինաստանում արդեն վաճառվող iPhone 6-ի պատյանների նկարները:

Դժվար է ասել, թե որքանով են հավաստի այս նկարները, սակայն պետք է նշել, որ Դիքսոնի կողմից Apple-ին վերաբերող մինչ այժմ հրապարակված բոլոր տեղեկատվությունները հավաստի են եղել: Այսպիսով, մեծ հավանականություն կա, որ մենք առաջին անգամ տեսնում ենք iPhone-ի այսքան սպասված մոդելը: