Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Facebook-ը սխալմամբ գործարկել էր ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման Slingshot հավելվածը
13/06/2014 11:59

Facebook-ը սխալմամբ գործարկել էր ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման Slingshot հավելվածը

Սույն թվականի հունիսի 10-ին Facebook-ի օգտատերն App Store-ում նկատեցին ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման նոր՝ Slingshot հավելվածը: Ավելի ուշ, սակայն, այն անհետացավ հավելվածների առցանց խանութից: Աշխարհի խոշորագույն սոցիալական ցամցի ներկայացուցիչներն այնուհետև խոստովանեցին, որ հավելվածը գործարկելու համար դեռ մի փոքր վաղ էր:

«Այսօր մենք սխալմամբ ենք գործարկել Slingshot հավելվածը, որի վրա դեռևս շարունակում ենք ակտիվորեն աշխատել: Slingshot-ը հնարավորություն կտա ընկերների հետ կիսվելու Ձեր առօրյա կյանքի զվարճալի պահերով: Հավելվածը շատ շուտով կրկին հասանելի կլինի», – մեկնաբանում է Facebook-ի մամլո խոսնակը:

Slingshot-ում հասանելի կլինի լուսանկարների խմբագրման ֆունկցիան՝ ներառյալ նկարչությունն ու ստորագրությունների ավելացումը:

Եվս մի կարևոր առանձնահատկություն է այն, որ Slingshot-ի օգտատիրոջ ընկերներն առանց որևէ բան հրապարակելու չեն կարող տեսնել վերջինիս հրապարակումները: Ծրագրավորողների կարծիքով, այսպիսի մոտեցումն ավելի մեծ թվով օգտատերերի կներգրավի վիրտուալ շփման մեջ: