Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google Play. Հայաստանից ամենաշատ ներբեռնվող անվճար հավելվածները – 10/06/14
10/06/2014 10:50

Google Play. Հայաստանից ամենաշատ ներբեռնվող անվճար հավելվածները – 10/06/14

Ներկայասցնում ենք Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումներով հայաստանցիների կողմից Google Play-ից ներբեռնվող առաջատար 5 անվճար հավելվածները 2014թ.-ի հունիսի 10-ի դրությամբ:

Ուրախ ենք նշել, որ առաջին հորիզանականում Autoschool հայկական հավելվածն է, որի միջոցով կարող եք սովորել երթևեկության կանոնները և պատրաստվել ավտոմեքենա վարելու իրավունքի ձեռբերման համար անհրաժեշտ քննությանը, կրկնակի հաճելի է, որ հավելվածը պատրաստվել է Այբ դպրոցում: Երկրորդ հորիզոնականում է 3D Map Armenia հավելվածն է, որն իրենից ներկայացնում է Google Maps հիմքի վրա ստեղծված քարտեզ, որի վրա ավելացված են շինությունների 3D մոդելները: Երրորդ հորիզոնականում Viber հաղորդակցական հարթակն է: Չորրորդ տեղում է Skype-ը: Հնգյակը եզրափակում է բոլոր երեխաների ամենասիրած խոսացող կատուն` My Talkin Tom:

Հայկական ամենաշատ ներբեռնված հավելվածները հետևյալն են.

1. Autoschool` ավտոդպրոց: 2. 3D Map Armenia` Հայաստանի 3D քարտեզ: 3. Paruyr Sevak` Պարույր Սևակի ստեղծագործությունների հավելված: 4. Shant TV` Շանթ հեռուստատեսության հավելված: 5. PicsArt` ֆոտոխմբագրիչ հավելված: