Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Sunrise Calendar. Օրացույց, որն անշուշտ Ձեզ դուր կգա
09/06/2014 16:49

Sunrise Calendar. Օրացույց, որն անշուշտ Ձեզ դուր կգա

Արևածագն իր հետ բերում է նոր օր, նոր հոգսեր, ինչպես նաև նոր խնդիրներ և հանդիպումներ: Գուցե հենց այդպես է բացատրվում օրացույցի «Sunrise» անվանումը:

Եթե սովոր եք պլանավորել Ձեր օրն էլեկտրոնային օրացույցի օգնությամբ, ապա անպայման փորձեք նաև Sunrise Calnedar-ը: Օրացույցն ընդգրկված է ամենաճանաչված բջջային հարթակներում, ունի վեբ տարբերակ և ընդլայնում է հանդիսանում Chrome-ի համար: Այն առկա է գրեթե բոլոր սարքերում:

iOS օպերացիոն համակարգի օգտատերերն արդեն բավականին երկար ժամանակ է, որ Sunrise Calendar-ին ծանոթանալու հնարավորությոն ունեն: Բոլորովին վերջերս այդպիսի հնարավորություն են ստացել նաև Android հարթակի օգտատերերը:

Sunrise-ը կարողանում է կապ հաստատել սոցիալական կայքերի հետ: LinkedIn-ից այն կարող է տեղեկատվություն դուրս բերել և հիշեցնել առաջիկա հանդիպումների մասին, Facebook-ից՝ սպասվող ծննդյան տոների, իսկ Foursquare-ից՝ չեքինների պատմության մասին:

Մեծ ուշադրություն է հատկացվել նաև հավելվածի ինտերֆեյսին: Հաշվի են առնվել բոլոր մանրուքները, որոնք «Sunrise Calendar»-ի օգտագործումն ավելի հարմարավետ կդարձնեն: