MNP ծառայության միջոցով Beeline է տեղափոխվել 2881 այլ օպերատորների բաժանորդ
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) ամփոփում է շարժական կապի համարների տեղափոխելիության (MNP) ծառայության արդյունքները։ MNP ծառայությունը մեկնարկել է սույն թվականի ապրիլի 1–ին և հնարավորություն է ընձեռում դառնալ Հայաստանում գործող ցանկացած օպերատորի բաժանորդ՝ պահպանելով բջջային հեռախոսահամարը և կոդը։
Սկսած սույն թվականի ապրիլի 1-ից մինչև օրս Beeline ցանց են տեղափոխվել 2881 բաժանորդ։ Ավելին, 7 տասնյակից ավել բաժանորդ օգտվել է համարների տեղափոխելիության ծառայությունից, սակայն կրկին վերադարձել է մեր ցանց և այժմ օգտվում է «ԱրմենՏել» ընկերության ծառայություններից։
«Ինձ համար շատ ուրախալի է այն հանգամանքն, որ Beeline ցանցին միանում են թվով ավելի շատ բաժանորդներ քան հեռանում են։ «Պարզ, հարմար, Քեզ համար» ահա այն կարգախոսը, որով մենք առաջնորդվում ենք ինչպես սպասարկման, այնպես էլ սակագների և ծառայությունների մատուցման ժամանակ։ Ավելին, մենք ոչ միայն փորձում ենք առավելագույնս բավարարել յուրաքանչյուր հաճախորդի պահանջ, այլ անում ենք հնարավոր ամեն ինչ նրան դրական և վառ զգացմունքներ պարգևելու համար։ Այս ամենի վառ օրինակն է այս ֆլեշ մոբը, որին մասնակցում են նաև մեր ընկերության աշխատակիցները։ Համոզված եմ, որ տպավորությունները դրական են լինելու, իսկ Beeline բաժանորդների թիվը միմիայն շարունակելու է աճել»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ դառնալով Beeline բաժանորդ` հաճախորդը կարող է չանհանգստանալ հաշվեկշռի գործունեության ժամանակահատվածի, ինչպես նաեւ SIM–քարտի վավերականության մասին։ Քանի դեռ բաժանորդի հաշվեկշռին կա գումար նրա հաշվեկշիռն երբեք չի զրոյանա, իսկ SIM-քարտը կլինի մշտապես ակտիվ։ «ԱրմենՏել»–ը Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորն է՝ հաճախորդների սպասարկման ամենամեծ ցանցով։ Beeline բաժանորդների տրամադրության տակ է Երեւանում 25 վաճառքի եւ սպասարկման գրասենյակ, մարզերում՝ 55 գրասենյակ եւ 135 դիլերական սպասարկման կետ ողջ հանրապետությունում։ «ԱրմենՏել»–ի բաժանորդ դառնալու առավելությունների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.beeline.am կայք։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է