Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սմարթֆոն, որը միաժամանակ կաշխատի և Windows Phone, և Android համակարգերով
05/03/2014 13:52

Սմարթֆոն, որը միաժամանակ կաշխատի և Windows Phone, և Android համակարգերով

Աշխարհում կան ընկերություններ, որոնք փորձում են արտադրել միաժամանակ երկու օպերացիոն համակարգով աշխատեղ սմարթֆոն: Այսպիսով հնդկական Karbonn Mobiles ընկերությունը Microsoft-ից թույլտվություն է ստացել աշխատելու մի սմարթֆոնի մշակման ուղղությամբ, որը միաժամանակ աշխատելու է երկու` Windows և Android օպերացիոն համակարգերով:

The Times of India-ն տեղեկացնում է, որ Karbonn-ում ստորագվել են Microsoft-ի արտոնագրերի ձեռքբերմանն առնչվող բոլոր փաստաթղթերը, համաձայն որի Windows և Android հարթակներով սմարթֆոնների շարքի թողարկումը կմեկնարկի 6 ամսից: Հայտի է, որ այս սմարթֆոնները հիմնականում նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են տնտեսել տարբեր օպերացիոն համակարգերով սարքավորումներ գնելու հարցում:

Ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ Microsoft-ը համաձայն է այլ ընկերությունների համար հեշտացնել իր բջջային հարթակի օգտագործումը: Սպասվում է, որ մինչ սույն թվականի երկրորդ եռամսյակի ավարտը կցուցադրվեն հնդկական արտադրության սմարթֆոնների շարքի առաջին նմուշները: