Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Global Mobile Awards-2014. Լավագույն պլանշետ՝ iPad Air, սմարթֆոն՝ HTC One
27/02/2014 10:33

Global Mobile Awards-2014. Լավագույն պլանշետ՝ iPad Air, սմարթֆոն՝ HTC One

Իսպանական Բարսելոնայում ընթացող Mobile World Congress 2014 ցուցահանդեսի շրջանակներում կայացած Global Mobile Awards-2014 մրցանակաբաշխության արդյունքում լավագույն պլանշետ է ճանաչվել iPad Air-ը, իսկ լավագույն սմարթֆոն՝ HTC One-ը:

Ոչ թանկ սմարթֆոնների դասում հաղթել է Nokia Lumia 520-ը, լավագույն էժան հեռախոս է ճանաչվել Nokia 105-ը: LG կորպորացիան ճանաչվել է որպես բջջային սարքավորումներ արտադրող ամենանորարար ընկերություն:

Մրցանակներ են շնորհվել նաև լավագույն հավելվածներին: Հաղթողներ են ճանաչվել CityMapper և CamMe հավելվածները:

Մրցանակաբաշխության ժուրին LTE ցանցերի և բջջային տեխնոլոգիաների զարգացման համար մրցանակներ է շնորհել SK Telecom և KT Corporation ընկերություններին, իսկ լավագույն ամպային ծառայություն է ճանաչվել Xively-ն: