Categories: Mobile

Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023

Ներկայացնում ենք Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններով հայաստանցիների կողմից Google Play և App Store հարթակներից ներբեռնվող առաջատար անվճար հավելվածները 2023թ. սեպտեմբերի 4-ի դրությամբ:

Google play

Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Wildberries առևտրային հարթակը: Երկրորդ հորիզոնականում Kinodaran ֆիլմերի դիտման հավելվածն է: Երրորդ տեղում Telegram հաղորդակցական հարթակն։ WhatsApp հաղորդակցական հարթակը չորրորդ հորիզոնականում է։ Հինգերորդ տեղում gg ուղևորափոխադրումների հայկական հարթակն է։ TikTok տեսասոցիալական հարթակը վեցերորդ է։ Յոթերորդ տեղում Who calls հեռահաղորդակցական հավելվածն է։ Yandex Go ուղևորափոխադրումների և առաքումների հարթակը ութերորդն է։ Իններորդ տեղում Viber հաղորդակցական հարթակն է: Տասնյակը եզրափակում է Instagram սոցիալական հարթակը։

Ինչ վերաբերում է հայկական հավելվածներին, ապա առաջատար 100 անվճար հավելվածների շարքում դրանք հետևյալն են.

  • 2. Kinodaran՝ ֆիլմերի դիտման հավելված։
  • 5. gg՝ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների հայկական հարթակ։
  • 19. List.am՝ առցանց հայտարարությունների հարթակ։
  • 24. My Viva-MTS՝ բջջային օպերատորի հավելված։
  • 29. Idram & IDBank՝ առցանց վճարումներ և թվային բանկինգ։
  • 33. acba digital՝ թվային բանկինգ և առցանց վճարումներ։
  • 46. Telcell Wallet` առցանց վճարումներ։
  • 49. My Ameria` թվային բանկինգ և առցանց վճարումներ:
  • 51. Barev`  ծանոթությունների հարթակ։
  • 55. My Team AM՝ բջջային օպերատորի հավելված.
  • 61 AEB Mobile՝ թվային բանկինգ և առցանց վճարումներ։
  • 62 PicsArt՝ լուսանկարների խմբագրում։
  • 79. Varord.am՝ վարձրորդական վկայականի թեստեր։
  • 83. Դարձիր Վարորդ՝ Վարորդական վկայականի թեստեր։
  • 88. InecoMobile՝ թվային բանկինգ և առցանց վճարումներ։
  • 91 Ardshinbank՝ թվային բանկինգ և առցանց վճարումներ։
  • 100. Ucom՝ Բջջային օպերատորի հավելված։

App Store

Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Wildberries առևտրային հարթակը: WhatsApp հաղորդակցական հարթակը երկրորդ հորիզոնականում է։ Youtube տեսահարթակը երրորդն է։ Չորրորդ տեղում է Viber հաղորդակցական հարթակը։ Telegram հաղորդակցական հարթակը հինգերորդն է։ Kinodaran տեսահարթակը վերցերորդ հորիզոնականում է։ Յոթերորդ տեղում TikTok տեսասոցիալական հարթակն է։ Ութերորդ տեղում Instagram սոցիալական ցանցն է։ Իններորդ տեղում Facebook սոցիալական ցանցն է։ Տասնյակը եզրափակում է Yandex Go ուղևորափոխարդրումների և բեռնափոխադրումների հարթակը։

Առաջատար անվճար 100 հավելվածների շարքում տեղ են զբաղեցրել հետևայալ հայկական հավելվածները.

  • 6.  Kinodaran՝ ֆիլմերի դիտման հավելված։
  • 23. Idram & IDBank՝ առցանց վճարումներ և թվային բանկինգ։
  • 27.  My Viva-MTS՝ բջջային օպերատորի հավելված։
  • 32. Idram Junior` Երեխաների ֆինանսական ուսուցման հավելված։
  • 42. Telcell Wallet՝ առցանց վճարումներ։
  • 64. Varord.am` վարձրորդական վկայականի թեստեր։
  • 67. My Ameria՝ թվային բանկինգ և առցանց վճարումներ:
  • 68. Totogaming՝ սպորտային հարթակ։
  • 73. acba digital՝ թվային բանկինգ և առցանց վճարումներ։
  • 84. My Team AM՝ բջջային օպերատորի հավելված։
  • 86. gg՝ ուղևորափոխարդրումներ և բեռնափոխադրումներ։
  • 88. ONEX` առաքանիների փոխադրում։

Recent Posts

Կասպերսկի. Աշխարհում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների քանակն ավելացել է

«Կասպերսկի» ընկերության լուծումները 2023-ի երկրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում կանխել են վնասաբեր, գովազդային կամ անցանկալի մոբայլ ծրագրային ապահովման օգտագործմամբ 5 704 599 գրոհ:…

7 days ago

Apple կորպորացիան ներկայացրել է iPhone 15 սմարթֆոնների շարքը

Ամերիկյան Apple կորպորացիան սեպտեմբերի 12-ին ներկայացրել է iPhone սմարթֆոնների նոր տրաբերակները՝ iPhone 15 շարքը։ https://www.youtube.com/watch?v=ZiP1l7jlIIA iPhone 15 и iPhone 15…

2 weeks ago

Կասպերսկի. Աշխարհում համակարգիչների օգտատերերի վրա գրոհների թիվը նվազել է

«Կասպերսկի» ընկերության լուծումները 2023-ի երկրորդ եռամսյակում կանխել են առցանց հասանելիության միջոցով բանկային հաշիվներից դրամական միջոցներ գողանալու համար նախատեսված մեկ կամ…

2 weeks ago

Granatus Ventures-ը, CIVITTA-ն և PMI Science-ը մեկնարկում են «Գիտնականից՝ ձեռներեց» ծրագիրն ու առաջին բութքեմփը

Եթե զբաղվում եք գիտահետազոտական աշխատանքներով կամ գիտական գաղափարների վրա հիմնված ձեռներեցությամբ, ցանկանում եք Ձեր հետազոտական աշխատանքները զարգացնել լիովին նոր ուղղությամբ…

2 weeks ago

Մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» չորրորդ համաժողովը

Սեպտեմբերի 8-ին, ժամը 09:40-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» միջազգային համաժողովը: Շատերի կողմից սիրված և սպասված համաժողովն…

2 weeks ago

Մեկնարկում է արհեստական բանակության վերաբերյալ Դատաֆեստ Երևան չորրորդ համաժողովը

Սեպտեմբերի 8-ին, ժամը` 09:40-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկելու է արհեստական բանականության վերաբերյալ Դատաֆեստ Երևան միջազգային համաժողովը, որն արդեն չորրորդ տարին…

3 weeks ago