Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Windows 9-ը կարող է թողարկվել այս աշնանը
10/07/2014 15:05

Windows 9-ը կարող է թողարկվել այս աշնանը

Windows 8-ի հետագա թարմացումներում ոչ մի նորություն չի սպասվում: Նույնը չի կարելի ասել Windows 9-ի մասին, որի մշակմանը Microsoft-ն այլ կերպ է մոտեցել: Նոր օպերացիոն համակարգում շտկված են լինելու բոլոր այն թերությունները, որոնք առկա էին նախորդ տարբարակներում: Այս մասին հայտնել է ընկերության ինսայդերներից մեկը, ով նախկինում մի քանի անգամ ևս տեղեկատվություն է տրամադրել սպասվող թարմացումների մասին և չի սխալվել: 

Հայտնի է դարձել, որ Windows 9-ը պաշտոնապես ներկայացվելու է այս աշնանը, իսկ օպերացիոն համակարգի գովազդի համար նախատեսվելու է պարզապես «ֆանտաստիկ» բյուջե: Նոր սերնդի հարթակում ընդգրվելու են ինտերֆեյսի՝ օգտատերերին ծանոթ բոլոր էլեմենտները: 

Ինսայդերը նշում է, որ Microsoft-ը, հաշվի առնելով Չինաստանում առաջացած խնդիրները, օպերացիոն համակարգի ակտիվացման նոր մեթոդ է մշակում: Ենթադրվում է, որ համակարգն ակտիվանալու է միայն այն բանից հետո, երբ օգտատերը մուտք կգործի Microsoft Store առցանց ռեսուրս: