Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
iPad-ի համար Microsoft Office-ի ներբեռնումների քանակը գերազանցել է 27 միլիոնը
14/05/2014 10:00

iPad-ի համար Microsoft Office-ի ներբեռնումների քանակը գերազանցել է 27 միլիոնը

App Store-ում վերջերս ներկայացված iPad-ի համար Microsoft Office փաթեթը նոր բարձունքներ է նվաճել: Օրերս կայացած TechEd կոնֆերանսի ժամանակ Microsoft ընկերությունը հայտնել է, որ Word, Excel և PowerPoint հավելվածների ընդհանուր ներբեռնումների քանակը հասել է 27 միլիոնի:

Հիշեցնենք, որ iPad-ի համար Office-ի թողարկումից դեռ մեկ շաբաթ էլ չէր անցել, իսկ App Store-ից ներբեռնումների քանակը գերազանցել էր 12 միլիոնը: Այժմ այդ ցուցանիշն օրեցօր աճում է: Նշենք, որ խոսքը վերաբերում է միայն անվճար հավելվածներին, իսկ Office 365-ի վաճառքի մասին ընկերությունը մանրամաներ չի հայտնում: