Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Microsoft-ը ներկայացրել է Windows Phone 8.1 օպերացիոն համակարգը
04/04/2014 10:53

Microsoft-ը ներկայացրել է Windows Phone 8.1 օպերացիոն համակարգը

Build 2014 ծրագրավորողների կոնֆերանսի ընթացքում Mircosoft-ը ներկայացրել է Windows Phone 8.1 օպերացիոն համակարգը:

Համակարգի ամենագլխավոր նորամուծություններից են ձայնային օգնական Cortana-ն, ծանուցագրերի ավելի հարմար բաժինը, էկրանի արգելափակման API-ն և էկրանի նկարի փոփոխման հնարավորությունը:

Ծանուցաագրերի նոր բաժինը, որն անվանվել է Action Center, շատ նման է Android-ին և iOS-ին, այն բացվում է վերևի մասից: Ծրագրավորողների համար գործարկվել է հատուկ API, որը ծանուցագրերն այս կամ այն կերպ արտացոլելու բազմաթիվ հնարավորություններ է տալիս:

Windows Phone 8.1-ում ծրագրավորողներին նաև էկրանի արգելափակման հավելվածներ ստեղծելու հնարավորություն է տրված, գործարկված հատուկ API-ն տալիս է այդ հնարավորությունը: Միևնույն ժամանակ հնարավոր է դարձել փոխել էկրանի նկարը (wallpaper) և էկրանի վրա ավելացնել ավելի շատ ծրագրային նշաններ:

Cortana ձայնային օգնականը ոչ միայն կատարում է փնտրելու ֆունկցիա, այլ նաև հնարավորություն ունի կարգավորելու զարթուցիչը, հանդիպումներ նշանակել և այլն: Cortana-ն ստեղծվել է Bing տեխոնոլոգիայի վրա, նա ժամանակի ընթացքում ծանոթանում է օգտատիրոջ հետ, հարցեր տալիս նրան, ուսումնասիրում նրա վարքագիծը, ինչի արդյունքում էլ ավելի է կատարելագործում իր ունակությունները:

Windows Phone 8.1-ում տեղադրված է նաև Wi-Fi Sense համակարգը, որը հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով միանալ ազատ Wi-Fi-ներին: Գործարկվել է նաև Word Flow ստեղնաշարը: Կորպորատիվ օգտատերերի համար ներդրվել է VPN կապուղիների հնարավորություն: