Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Windows XP-ն մնում է աշխարհի երկրորդ ամենաօգտագործվող օպերացիոն համակարգը
03/04/2014 10:43

Windows XP-ն մնում է աշխարհի երկրորդ ամենաօգտագործվող օպերացիոն համակարգը

Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել այն պահին, երբ Microsoft-ը կդադարեցնի Windows XP-ի սպասարկումը, բայց արի ու տես, որ Windows XP-ն դեռ մնում է աշխարհի երկրորդ ամենաօգտագործվող  օպերացիոն համակարգը: Նման եզրահանգման է եկել Statcounter համակարգը, որն ամսական վերլուծության է ենթարկում 15 միլիարդ էջի այցելություն:

Այս տարվա մարտի ամսի տվյալների համաձայն «Windows 7»-ն ունի 54.7% մասնաբաժին, իսկ Windows XP-ն` 18.6%, Mac OS X-ը երրորդն է` 8.6%:

Եվրոպայում XP-ն ունի 15.9% մասնաբաժին, Ամերիկայում` 17.8%, Ասիայում` 24.9%, Աֆրիկայում` 30.5%, Հյուսիսային Ամերիկայում` 14.5%: Միայն Օկեանիայում է, որ XP-ն ունի փոքր մասնաբաժին` 8%: ԱՄՆ-ում XP-ն երրորդ օպերացիոն համակարգն ` 15%, Մեծ Բրիտանիայում նույնպես երրորդն է` 8.4%: Հայաստանում Windows XP-ի մասնաբաժինը 20.58% է: