Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Google Glass-ի նոր հավելվածը կօգնի հասկանալ խոսակցի զգացմունքները
09/03/2014 15:31

Google Glass-ի նոր հավելվածը կօգնի հասկանալ խոսակցի զգացմունքները

Google Glass ակնոցները համարվում են վերջին շրջանի ամենահետաքրքիր սարքերից մեկը, քանի որ արթնացրել են հսկայական թվով ծրագրավորողների երևակայությունը: Համողված ենք, որ այս սարքավորումը թողարկման պահին արդեն հագեցած կլինի տարատեսակ հավելվածներով:

Օրինակ, Emotient փոքրիկ ընկերությունն այժմ մի ծրագիր է մշակում, որն, ուսումնասիրելով զրուցակցի դեմքը, կարող է հուշել, թե ինչ զգացողություններ է նա ապրում տվյալ պահին: Այսուհետ, անհրաժեշտ չի լինի փորձագետ լինել հասկանալու համար, թե ինչն է խոսակցի մոտ ժպիտ, ուրախություն կամ բարկություն առաջացնում: Իսկ ինչ վերաբերում է տեղեկատվության գաղտնիությանը, ծրագրավորողների խոսքերով հավելվածը պահպանում է միայն անանուն տվյալները, այլ ոչ լուսանկարները: Տվյալ պահին հավելվածը գտնվում է թեստավորման փուլում, այդ իսկ պատճառով դեռևս վաղ է խոսել դրա թողարկման ժամկետների մասին: