Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Instagram-ը թույլատրել է նկարները և տեսանյութերը «տեղադրել» այլ կայքերում
13/07/2013 17:39

Instagram-ը թույլատրել է նկարները և տեսանյութերը «տեղադրել» այլ կայքերում

Վերջին շրջանում արդեն երկրորդ նորամուծություն է իրականացնում Instagram-ը: Տեսանյութերի ձայնագրման և հրապարակման հնարավորությանը տրամաբանորեն հետևեց տեղադրման / ներառման (embed) ֆունկցիան: Կայքում հայտնված նոր կոճակի միջոցով օգտվողները կարող են ստանալ իրենց կայքերում կամ այլ օնլայն ռեսուրսներում նկարի կամ տեսանյութի տեղադրման IFRAME կոդը: Ֆունկցիան դեռևս հասանալի է օգտատերերի մի մասին, սակայն շուտով արդեն բոլոր օգտատերերը հնարավորություն կունենան օգտվել նորամուծությունից:

<iframe src="//instagram.com/p/bCZx9zhQXo/embed/" width="612" height="710" frameborder="0" scrolling="no" allowtransparency="true"> </iframe>

Տեղադրման ֆունկցիայից օգտավելու դեպքում պետք է համաձայնել Instagram-ի կողմից առաջադրվող պահանջներին: Դրանցից հիմնականներ են.
– Նկարի կամ տեսանյութի հեղինակը կարող է պահանջել տեղադրման ֆունկցիայի արգելափակում, ինչի հետևանքով ձեր կայքից կանհետանա նկարը կամ տեսանյութը:
– Մեկ էջի վրա չի կարող տեղադրվել 30-ից ավելի նկար կամ տեսանյութ:

Հաշվի առնելով այն, թե ինչ բարձրունքների հասցրեց Youtube-ին տեղադրման կոդի առկայությունը, պետք է կանխատեսել, որ Instagram-ը չափազանց կշահի այս նորամուծությունից: