Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Team Telecom Armenia. My Team հավելվածը Հայաստանում առաջինն է ներբեռնումների թվով
12/10/2022 16:09

Team Telecom Armenia. My Team հավելվածը Հայաստանում առաջինն է ներբեռնումների թվով

Team Telecom Armenia-ի My Team հավելվածը App Store-ի և Play Store-ի անվճար հավելվածների շարքում ներբեռնումների թվով առաջինն է Հայաստանում ըստ Similarweb վերլուծական կայքի տվյալների։ Վերջին մեկ շաբաթում հավելվածի օրական ներբեռնումների քանակն ավելացել է 3-ից 4 անգամ։

My Team hավելվածի միջոցով Team-ի բաժանորդները մեկ հպումով կարողանում են ստուգել հաշվեկշռի և փաթեթների մնացորդները, փոփոխել սակագնային փաթեթները, ակտիվացնել ավտոմատ վճարումներ, ինչպես նաև ծանոթանալ Team-ի ամենավերջին նորություններին ու ակցիաներին և կատարել առցանց գնումներ eShop օնլայն խանութից՝ առանց տնից դուրս գալու։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Team Telecom Armenia-ն հայտարարել էր My Team հավելվածի միջոցով անցկացվող Շեյք խաղարկության նոր պայմանների մասին, ըստ որի այս տարի բոլորը՝ անկախ կապի օպերատորից կարող են շեյքել։ Այս ընթացքում խաղարկության մասնակիցները ստացել են 231000 գիգաբայթ ինտերնետ, օնլայն կինոթատրոնից ու այլ հավելվածներից օգտվելու 20000 պրոմոկոդեր և ավելի քան 200 ֆիզիկական նվերներ։

Շեյքի մասնակիցներն ունեն Iphone 13 Pro ու Samsung Galaxy A13 սմարթֆոններ, էլեկտրական ինքնագնացներ, ականջակալներ և Volkswagen ID.4 էլեկտրական մեքենա շահելու հնարավորություն։

Խաղարկությունը տևելու է մինչև դեկտեմբերի 31-ը։ Մասնակցելու համար պետք է ներբեռնել My Team հավելվածը, այնուհետև օրը մեկ անգամ թափահարել՝ շեյքել հեռախոսը մինչև 5 վայրկյան։

Խաղարկության մանրամասներին ծանոթացե՛ք այստեղ:

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։