Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ՎիվաՍել-ՄՏՍ. 100 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան՝ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելիս
26/12/2019 17:50

ՎիվաՍել-ՄՏՍ. 100 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան՝ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելիս

Տոներին ընդառաջ՝ մինչև 2020թ. հունվարի 1-ը (ներառյալ) ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելիս հաճախորդը կստանա 100 ԳԲ ինտերնետ՝ երկու ամսով, և «Y» սակագնային պլանից օգտվելու հնարավորություն` 30 օրով:

Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ տարբերակով:

Հասանելի սմարթֆոնների ցանկը ներառում է մի շարք մոդելներ, այդ թվում՝ «Honor», «Huawei», «iPhone», «Samsung», «Xiaomi» և այլն:

Հիշեցնենք, որ «Y» սակագնային պլանը ներառում է.

-Snapchat, Instagram, Facebook, Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից օգտվելու անսահմանափակ հնարավորություն*

-5 ԳԲ ինտերնետ

-400 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, Արցախի ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան

-10 000 ներցանցային րոպե՝ 400 րոպե փաթեթը սպառելուց հետո

– 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր

Ի դեպ, մինչև 2020թ. հունվարի 13-ը ներառյալ «Y» սակագնային պլանի բոլոր բաժանորդները կարող են նաև օգտվել «Amazon», «AliExpress», «Alibaba», «Taobao» և «eBay» առցանց գնումների հավելվածներից և կայքերից անսահմանափակ՝ իրենց փաթեթների 30 օր ժամկետում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից ցանկացածը:

Նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք Ֆեյսբուքում` https://www.facebook.com/MTSArmenia/ հղմամբ

* Facebook-ից, Instagram-ից և Snapchat-ից «Y» սակագնային պլանի բոլոր բաժանորդները կարող են օգտվել անսահմանափակ՝ մինչև 29.02.2020թ.:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com