Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Էրեբունիում բացվել է Beeline-ի նոր վաճառքի և սպասարկման գրասենյակ
04/09/2019 11:02

Էրեբունիում բացվել է Beeline-ի նոր վաճառքի և սպասարկման գրասենյակ

Երևանի Էրեբունի վարչական շրջանում բացվել է նոր վաճառքի և սպասարկման գրասենյակ: Գրասենյակը գտնվում է Վ. Ավանեսովի փողոցի 8/1-2 հասցեում (Էրեբունի բժշկական կենտրոնի դիմաց) և բաց է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-ից 18:00-ն՝ առանց ընդմիջման:

Գրասենյակում հաճախորդները կարող են աջակցություն ստանալ ֆիքսված, բջջային և ինտերնետ ծառայությունների հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ, ինչպես նաև ձեռք բերել սմարթֆոններ և այլ սարքավորումներ:

«Beeline-ը Հայաստանում հաճախորդների սպասարկման գրասենյակների քանակով առաջատարներից մեկն է: Մենք կանգ չենք առնում և նոր գրասենյակներ ենք բացում մայրաքաղաքում և մարզերում՝ ձգտելով ավելի մոտ լինել յուրաքանչյուր հաճախորդին: Վստահ եմ, որ Էրեբունիի բնակիչներին դուր կգա մեր նոր, պայծառ ու հարմարավետ գրասենյակը, որտեղ կարելի է դիմել մեր ծառայությունների հետ կապված յուրաքանչյուր հարցով», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մեր բաժանորդների արձագանքների շնորհիվ մենք որոշեցինք մեկ այլ գրասենյակ բացել Էրեբունիում: Վարչական շրջանը մեծ է, և երկու իրարից տարանջատված գրասենյակները կդարձնեն մեր ծառայությունները և հաճախորդների սպասարկումն էլ ավելի հարմար և արագ», – նշեց Հայաստանում Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակների ղեկավար Կարեն Մկրտումյանը:

Նշենք, որ Հայաստանում գործում է Beeline-ի 78 վաճառքի և սպասարկման գրասենյակ, որից 28-ը գտնվում են Երևանում: Գրասենյակի հասցեների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: