Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline. iPhone սմարթֆոնների` վաճառքի ակցիա
17/07/2019 11:22

Beeline. iPhone սմարթֆոնների` վաճառքի ակցիա

Beeline-ը հայտարարում է iPhone սմարթֆոնների վաճառքի ակցիայի մասին։ Միանալով «Սմարթ 2500+» սակագնային փաթեթին մինչև 2019թ-ի հուլիսի 26-ը՝ հաճախորդները կարող են ձեռք բերել հանրահայտ բրենդի սմարթֆոնները և ստանալ 25 ԳԲ ինտերնետ մեկ ամսվա համար, ինչպես նաև նրանց հեռախոսահամարի հաշվին որպես քեշբեք կփոխանցվի 20 000 դրամ։ Սմարթֆոնները հասանելի են նաև ապառիկ տարբերակով։

«Beeline- ի գրասենյակներում Apple-ի սմարթֆոնները դարձել է ավելի մատչելի: Օգտվելով մեր նոր առաջարկից, բաժանորդները կստանան նաև հաճելի բոնուս` քեշբեքի և մեծ ծավալով բջջային ինտերնետի տեսքով, որը կդարձնի նոր սմարթֆոնի ձեռքբերումը ավելի շահավետ և հաճելի», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Առաջարկի շրջանակում հասանելի են Apple սմարթֆոնները՝ սկսած iPhone 6S-ից մինչև նորագույն iPhone Xs Max։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։