Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline. 033 կոդով հեռախոսահամար նվեր՝ Samsung սմարթֆոններ գնողներին
07/06/2019 14:22

Beeline. 033 կոդով հեռախոսահամար նվեր՝ Samsung սմարթֆոններ գնողներին

Beeline-ը հայտարարում է Samsung սմարթֆոնների Galaxy A սերիայի վաճառքի ակցիայի անցկացման մասին։ Այս սիրված սմարթֆոնների տեսականուց որևէ մեկը գնելիս մինչև 2019 թ․ օգոստոսի 20-ը՝ հաճախորդները կստանան 25 ԳԲ շարժական ինտերնետ և հատուկ նվեր՝ 033 կոդով հեռախոսահամար։ Սմարթֆոնները հասանելի են ապառիկ վաճառքով։

«Samsung հեռախոսներն արժանաբար սիրված են հաճախորդների կողմից և սովորաբար սմարթֆոնների շրջանում ամենաշատն են վաճառվում։ Այս ակցիայի շնորհիվ մեր հաճախորդներն եզակի հնարավորություն կստանան՝ ձեռք բերել հայտնի բրենդի հեռախոս և առաջիններից մեկն ունենալ գեղեցիկ 033 կոդով հեռախոսահամար։ Իսկ բջջային ինտերնետի մեծ ծավալը կդառնա ևս մեկ հաճելի բոնուս, որը կօգնի բացահայտել նոր սմարթֆոնի ամբողջ ներուժը և մեր ծառայությունների առավելությունները», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ տեսականիում առկա են Samsung Galaxy A սերիայի բոլոր հեռախոսները։ 24 ամսով ապառիկ վաճառքի դեպքում սկզբնական Samsung Galaxy A 10 մոդելի արժեքը կազմում է ամսական 3300 դրամ։ Beeline-ում վաճառվում են միայն պաշտոնական տարբերանշանով Samsung հեռախոսներ, որոնք արտադրված են հատուկ մեր տարածաշրջանի համար:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։