Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ucom․ Կտրուկ գնիջեցում՝ Samsung սմարթֆոնների համար
19/11/2018 10:18

Ucom․ Կտրուկ գնիջեցում՝ Samsung սմարթֆոնների համար

Մինչև դեկտեմբերի 5-ը Ucom-ում հնարավոր է կտրուկ իջեցված գներով ձեռք բերել 2018 թվականին արտադրված Samsung Galaxy J4 և Samsung Galaxy J2 մոդելները: Վաճառքում առկա են նշված մոդելների սև և ոսկեգույն երանգները, իսկ Samsung Galaxy J2-ն առկա է նաև արծաթագույն և կապույտ երանգներով։  

«Ինչպես միշտ, Ucom-ը հնարավորություն է ընձեռում տարբեր նախասիրություններ և հնարավորություններ ունեցող իր հաճախորդներին ընտրել իրենց համար գին-որակ հարաբերակցության ամենաօպտիմալ տարբերակը։ Այս տարվա ընթացքում Ucom-ը ոչ միայն ընդլայնել է սմարթֆոնների տեսականին, այլև կտրուկ գնիջեցման բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել տարբեր հնարավորությունների տեր մարդկանց համար», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հիշեցնենք, որ Ucom ընկերության բաժանորդները կարող են ցանկացած պահի ձեռք բերել նորագույն սմարթֆոններ՝ երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման հնարավորությամբ։ Սմարթֆոնների հնարավորություններին կարելի է ծանոթանալ Ucom-ի ինտերնետ խանութում։