Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ՎիվաՍել-ՄՏՍ. սպասարկման նոր կենտրոն` Նոր Նորքում
28/12/2017 10:53

ՎիվաՍել-ՄՏՍ. սպասարկման նոր կենտրոն` Նոր Նորքում

Ռալֆ Յիրիկյանը iPhone X նվիրեց սմարթֆոնը գնել ցանկացող «Viva» սակագնային պլանի բաժանորդին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման նոր կենտրոն է բացվել Նոր Նորք վարչական շրջանում՝ Գայի պողոտա 10/6 հասցեում (Գայի արձանից դեպի ձախ): Նորաբաց սպասարկման կենտրոնը գործելու է շաբաթվա բոլոր օրերին: Երկուշաբթիից ուրբաթ այն գործելու է 09:00 – 21:00, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ 09:00 – 18:00:

Նորաբաց սպասարկման կենտրոնը հեռահաղորդակցության առաջատար օպերատորին թույլ կտա առավել մոտ լինել Նոր Նորքում բնակվող ու աշխատող իր բաժանորդներին: Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների ընդհանուր թիվը կազմում է 79:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է նոր հնարավորություններ ստեղծել իր բաժանորդների համար: Բաժանորդի կողմից վճարումները, ծառայությունների ակտիվացումն ու դրանց կառավարումը, խորհրդատվությունն առցանց կամ զանգերի միջոցով կատարելու զանազան նոր հնարավորություններն ամենևին չեն նվազեցնում սպասարկման կենտրոնների ցանցն առավել ընդարձակելու կարևորությունը. մենք կարևորում ենք բաժանորդի հետ դեմ առ դեմ շփումն ու նրանց կարիքներին արձագանքելը, ինչպես նաև ամենամատչելի ու նորարարական տարբեր բջջային սարքերը նրանց հասանելի դարձնելը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար բաժանորդի գոհունակությունը ամենակարևորն է», – ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ամանորին ընդառաջ, ինչպես այս նորաբաց սպասարկման կենտրոնում, այնպես էլ մյուս կենտրոններում, առաջարկվում է բջջային սարքերի լայն տեսականի՝ տոնական զեղչերով: Գնային տարբեր սահմաններում առաջարկվող նորարարական սարքերը լավագույն տարբերակն են նրանց համար, ովքեր պատրաստվում են ամանորյա նվեր մատուցել իրենց սիրելիներին: Բացի այդ՝ «Viva» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները (բացառությամբ «Viva 1500» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների) կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր: Առաջարկը գործում է մինչև 2018թ. հունվարի 13-ը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է բաժանորդագրվել կանխավճարային և հետվճարային փաթեթների, այդ թվում նաև՝ ներառված խոսելաժամանակ և ինտերնետ տրամադրող հարմարավետ ու ճկուն «Viva» փաթեթներին: Բացի այդ՝ սպասարկման կենտրոններում առաջարկվում են 3G/4G մոդեմի և Wi-Fi երթուղիչների միջոցով ինտերնետ հասանելիություն ապահովող սակագնային պլաններ: Այստեղ նաև կարելի է ձեռք բերել պլանշետային համակարգիչներ, վերալիցքավորման քարտեր, ակտիվացնել միջազգային ռոումինգը, կատարել վճարումներ, ստանալ մանրամասն հաշիվ, ընտրել հեռախոսահամար, ձեռք բերել կորպորատիվ փաթեթ, խորհրդատվություն և աջակցություն ստանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պրոֆեսիոնալ աշխատակիցների կողմից, ինչպես նաև օգտվել ՄոբիԴրամի կողմից մատուցվող ծառայություններից:

«Շնորհակալ եմ բոլոր բաժանորդներին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից օգտվելու համար: Դա մեզ պարտավորեցնում է շարունակել մնալ ոլորտի առաջատարը, առաջարկել հեռահաղորդակցության նորարարական լուծումներ, ընդլայնել մեր 4G ցանցը: Օգտվելով առիթից, կանխավ շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով՝ մաղթելով հաջողություններ բոլոր ասպարեզներում: Եկող տարին լինելու է լեցուն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից անակնկալ նոր առաջարկներով»,- ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը iPhone X նվիրեց սմարթֆոնը գնել պատրաստվող և «Viva» սակագնային պլանին բաժանորդագրված Մարիամ Մադոյանին: