Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հայաստանում հիմնադրված Rumors Monitoring ստարտափը միջազգային ներդրում է ստացել
07/07/2017 23:22

Հայաստանում հիմնադրված Rumors Monitoring ստարտափը միջազգային ներդրում է ստացել

Հայաստանում մոտ մեկուկես տարի առաջ հիմնադրված «Ռումորս» ՍՊԸ-ն ներդրում է ստացել ամերիկացի անհատ ներդրողից:

Ընկերությունը հայկական շուկայում ներկայացնում է երկու ստարտափ՝ Rumors Monitoring-ը և Social Bridge-ը:

Rumors Monitoring-ը լիովին ավտոմատացված հարթակ է, որը մոնիտորինգ է իրականացնում հայկական լրատվական կայքերում և վերլուծում ստացված արդյունքները: Ավելի քան մեկ տարի է, ինչ հարթակը գործում է հայկական շուկայում և ունի հաճախորդներ ամենատարբեր ոլորտներից:

Social Bridge-ը կամուրջ է սոցիալական ցանցերի օգտատերերի և սովորական կազմակերպությունների համար: Այն արագ և մատչելի գործիք է, որը հնարավորություն է տալիս տարածել ցանկացած տեղեկատվություն սոցիալական ցանցերում՝ նոր և այլընտրանքային եղանակով:

«Ռումորս» ՍՊԸ-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մուշեղ Գևորգյանը հայտարարել է, որ ներդրումն օգտագործվելու է երկու ստարտափները զարգացնելու և մրցունակ դարձնելու նպատակով:

Rumors Monitoring-ը ծրագրում է դուրս գալ միջազգային շուկա: Մուշեղ Գևորգյանը նշել է, որ թիրախում առաջինը Ուկրաինան է, և օգոստոսին պատրաստ կլինի հարթակի ուկրաինական տարբերակը:

Social Bridge-ը դեռ զարգացման նախնական փուլում է և ներդրումը կօգտագործվի հարթակի հետագա կատարելագործման և միջազգային շուկա դուրսբերման նպատակով: