Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple-ը 2017թ.-ից Հնդկաստանում iPhone-ներ կարտադրի
30/12/2016 18:01

Apple-ը 2017թ.-ից Հնդկաստանում iPhone-ներ կարտադրի

Apple ամերիկյան կորպորացիան ծրագրում Է Հնդկաստանի հարավում գտնվող Բանգալոր քաղաքում իր արտադրանքի թողարկումն սկսել 2017 թվականի ապրիլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնպրես»-ը, Times Of India թերթին դեկտեմբերի 30-ին հայտնել են իրադրությանը ծանոթ աղբյուրներ: Թերթի տվյալներով՝ Apple-ը «շատ լրջորեն» տրամադրված Է սկսել տեխնիկայի հավաքման գործընթացը եւ մինչեւ 2017 թվականի վերջը լիովին կարգավորել արտադրությունը: 

Ընկերությունն iPhone սմարթֆոններ Է արտադրելու տեղական սպառողական շուկայի համար, ինչը թույլ կտա նրան դրանց վրա սահմանել մրցունակ գներ եւ խուսափել ներմուծման մաքսից:  Հարկ Է հաշվի առնել, որ Հնդկաստանում աճում Է սմարթֆոնների սպառումը: Մի շարք գնահատումների համաձայն՝ 2016 թվականին այդ երկրում նշված ապրանքների շուկան առաջ Է անցել ամերիկյանից եւ զիջում Է միայն չինականին: Wall Street Journal հանդեսը դեկտեմբերի 22-ին հայտնել Է, որ Apple-ը Հնդկաստանի կառավարության հետ բանակցություններ Է վարում այդ պետության տարածքում իր ապրանքների թողարկման թույլտվություն ստանալու նպատակով: Apple կորպորացիան խոշորագույններից մեկն Է աշխարհում, նրա շուկայական կապիտալիզացիան 2016 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ գերազանցում Է 620 մլրդ դոլարը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: