Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ucom-ը հայտարարեց Orange Armenia-յի բրենդի փոփոխման մասին
21/03/2016 23:31

Ucom-ը հայտարարեց Orange Armenia-յի բրենդի փոփոխման մասին

2015 թվականին «Յուքոմ» ընկերությունը ձեռք բերեց «Օրանժ Արմենիայի» 100 տոկոս բաժնետոմսերը՝ այդպիսով ընդլայնելով իր ծառայությունները դեպի բջջային կապի և շարժական իներնետի ծառայությունների տրամադրում:  Այժմ «Յուքոմ» և «Օրանժ Արմենիա» ընկերությունները մտել են բրենդի փոփոխման փուլ և շուտով կմիավորվեն մեկ միասնական՝ «Յուքոմ» բրենդի տակ:

Այդուհանդերձ, փոփոխությունների փուլը գրեթե աննկատ կանցնի «Օրանժ Արմենիայի» բաժանորդների համար, քանի որ առկա ծառայություններում ակնհայտ փոփոխություններ չեն կատարվել: Փոփոխությունները դեռ կլինեն ապագայում և միայն դեպի լավը:
«Յուքոմ» ընկերության որդեգրած քաղաքականության շնորհիվ ոչ միայն կպահպանվի, այլ նաև կբարելավվի «Օրանժ Արմենիայի» ողջ ենթակառուցվածքը: Առաջին քայլն արդեն արվել է՝ «Յուքոմը» սկսել է ներդնել գերժամանակակից LTE ռադիոհասանելիության ցանց Հայաստանի ողջ տարածքում:

Բրենդի փոփոխման փուլից անմիջապես հետո, որը տեղի կունենա ապրիլ ամսվա ընթացքում, բոլոր բաժանորդներին սպասվում են հաճելի անակնկալներ նոր առաջարկների, փաթեթների և ծառայությունների տեսքով:

Լինելով հայկական ընկերություն՝ «Յուքոմը» մեծ ուշադրություն է դարձնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը, ինչպես նաև բարեգործությանը: Այդ պատճառով, «Յուքոմը» ոչ միայն կշարունակի ուշադրության կենտրոնում պահել կրթության և մշակութային զարգացումը մեր երկրում, այլ նաև կշարունակի մի քանի հիմնական ծրագրեր և ուղղություններ, որոնք որդեգրվել և կարևորվում էին «Օրանժ Արմենիա» ընկերության կողմից: Այս տարի մենք սկսում, սակայն և շարունակում ենք տարիներ շարունակ Orange Հիմնադրամի կողմից իրականացվող «Լույս հայի աչքերին» նախագիծը, ինչպես նաև մի շարք այլ նախագծեր, որոնք այսուհետ կիրականացվեն «Յուքոմ հիմնադրամի» կողմից: 2016 թվականին մեծ ուշադրություն է հատկացվում նաև հայկական սպորտին, օգնում և քաջալերում ենք մեր մարզիկներին նոր հաղթանակների, ինչպես նաև շարունակում ենք ինժեներական լաբորատորիաների ստեղծումը Հայաստանի դպրոցներում:

«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից:  Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: 2016 թվականին «Յուքոմ»  ընկերությունը ձեռք է բերել Օրանժ Արմենիա ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը և դարձել նաև բջջային օպերատոր: