Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Գունավոր բջջային հեռախոսների նոր տեսականի Օրանժ Արմենիայի վաճառքի սրահներում
04/03/2016 22:14

Գունավոր բջջային հեռախոսների նոր տեսականի Օրանժ Արմենիայի վաճառքի սրահներում

 

Գարնան տոներին ընդառաջ՝ Orange-ն ընդլայնել է բջջային հեռախոսների տեսականին՝ ավելացնելով նոր գունավոր մոդելներ: Այս տարի թողարկված Samsung Galaxy A3 և Samsung Galaxy A5 բարձրակարգ սմարթֆոններն արդեն վաճառքում են՝ ավանդական սև և սպիտակ գույներից բացի նաև ոսկեգույն և վարդագույն երանգներով։

 

«Տոնական միամսյակի կապակցությամբ սիրելի կանանց և աղջիկների համար նվեր ընտրելու ժամանակն է: Հեռախոսների տեսականին թարմացնելիս հատուկ ուշադրություն ենք դարձրել  վարդագույն և ոսկեգույն երանգներին, քանի որ դրանք հատկապես կհետաքրքրեն և կուրախացնեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:  Նոր գունավոր մոդելները հասանելի են թե՛ երևանյան, թե՛ մարզային վաճառքի սրահներում: Ունիվերսալ փաթեթներին միանալիս այս սմարթֆոնների կարելի ձեռք բերել հատուկ գնով և տարաժամկետ վճարման պայմաններով »,- նշեց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

 

Հիշեցնենք, որ Orange Ունիվերսալ 4 սակագնային պլաններից մեկին միանալիս բաժանորդները ստանում են րոպեներ տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա զանգերի համար, գերարագ ինտերնետի հազարավոր ՄԲ-եր, ինչպես նաև SMS փաթեթներ:

 

Բջջային հեռախոսների տեսականին և նոր սմարթֆոնների մանրամասները հասանելի են՝ http://u.b24.am/1QY2A6R կայքում: