Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Այսուհետ Ռոստելեկոմի ծառայությունների դիմաց հնարավոր է վճարումներ կատարել Idram-ի միջոցով
15/10/2015 21:30

Այսուհետ Ռոստելեկոմի ծառայությունների դիմաց հնարավոր է վճարումներ կատարել Idram-ի միջոցով

«Ռոստելեկոմը» ծառայությունների դիմաց առցանց վճարումներն այսուհետ կընդունի նաև «Իդրամ» համակարգի` www.idram.am կայքի միջոցով։ Ծառայությունը հասանելի կլինի նաև «Իդրամ» բջջային դրամապանակում, որի նոր թարմացումներն iOS և Android հարթակներում նախատեսվում են առաջիկա օրերին։

Համագործակցության արդյունքում «Ռոստելեկոմի» Ինտերնետ հասանելիություն, Հեռախոսակապի և Սմարթ հեռուստատեսության ծառայությունների դիմաց վճարումները կիրականացվեն նաև առցանց համակարգով՝ հնարավորինս մոտեցնելով և հարմարավետ դարձնելով գործընթացը բաժանորդների համար։

«Ռոստելեկոմը» հավատարիմ է մնում իր որդեգրած քաղաքականությանը և բաժանորդների կողմից ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելիս որևէ միջնորդավճար չի գանձվում՝ անկախ վճարային համակարգի ընտրությունից (այդ թվում նաև TelCell, EasyPay, Mobidram ակնթարթային համակարգերի միջոցով, ինչպես նաև ընկերության կայքում նշված բանկերի մասնաճյուղերում վճարումներ իրականացնելիս)։

«Ռոստելեկոմի» հետ Հայաստանում համագործակցող բոլոր վճարային համակարգերի ու բանկային հաշվեհամարների մասին մանրամասն տեղեկատվությունն առկա է պաշտոնական կայքի՝ www.rtarmenia.am «Վճարումներ» բաժնում։

Հիշեցնենք, որ «Իդրամ» վճարային համակարգը (www.idram.am) Հայաստանում գործում է 2004 թվականից՝ հարմարավետ վճարումների հնարավորություններ տալով օնլայն և օֆլայն հարթակներում: «Իդրամ» ընկերությունը 2012թ. Կենտրոնական բանկի կողմից ստացել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն՝ դառնալով առաջինը Հայաստանում: «Իդրամ» վճարային համակարգի գործունեության առաջնային նպատակներն են՝

–    տարածել և խրախուսել էլեկտրոնային փողի լայն կիրառումը՝ նպաստելով էլեկտրոնային առևտրի զարգացմանը Հայաստանում,
–    հնարավորություն ընձեռել հաճախորդներին առցանց ռեժիմով կատարել բազմատեսակ վճարումներ՝ ստեղծելով հարմարավետ և լայն կիրառություն ունեցող վճարման գործիք,
–    կատարելագործել դրամական փոխանցումների հնարավորությունները՝ կրճատելով տարածությունը և ժամանակը՝ մասնավորապես միջազգային դրամական փոխանցումների իրականացման համար:

«Իդրամ» վճարային համակարգի կայքը հասանելի է 3 լեզուներով և կայքի միջոցով հնարավոր է իրականացնել վճարումներ ծառայություն մատուցող ավելի քան 100 գործընկերների օգտին:

Նաև նշենք, որ 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է: